|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ որոշ վրացական խմիչքների ներմուծման և վաճառքի սահմանափակումները կապված են բացառապես արտադրանքի որակի և անվտանգության հարցերի հետ:
Մոսկվան հերքում է Թբիլիսիի վրա քաղաքական ճնշումը և իրավիճակը անվանում է սանիտարական գերատեսչության սովորական աշխատանք։
«Մենք տեսնում ենք, թե ինչպես են նրանք փորձում լիովին սովորական ընթացակարգը վերածել ինչ-որ քաղաքական գործոնի, շահարկել այս հարցը: Այստեղ ոչինչ փնտրելու կարիք չկա: Քաղաքական դրդապատճառ չկա»,-չորեքշաբթի օրը կայացած ճեպազրույցում ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան։
Նրա խոսքով՝ որոշումը կայացրել է «Ռոսպոտրեբնադզորը», որի խնդիրն է ստուգել ներմուծվող ապրանքների համապատասխանությունը Ռուսաստանի անվտանգության պահանջներին: Զախարովան պնդում է, որ խախտումներ են հայտնաբերվել մի քանի վրացական ընկերություններում, մինչդեռ մյուս մատակարարները շարունակում են գործել ռուսական շուկայում առանց սահմանափակումների։
Աղբյուրը՝ Aliq.ge։