կարևոր
421 դիտում, 43 րոպե առաջ - 2026-10-22 22:08
Աշխարհ

Մեդվեդևը հայտարարել է միգրանտների աշխատանքի ներգրավման նոր օրենսդրության մասին

Մեդվեդևը հայտարարել է միգրանտների աշխատանքի ներգրավման նոր օրենսդրության մասին

Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ մշակվում է օտարերկրացիների աշխատանքի կազմակերպված ներգրավումն ապահովող օրենսդրություն։

«Ռուսաստանի ՆԳՆ-ի մշակած՝ միգրացիոն ոլորտը կարգավորող իրավական ակտի նախագիծը գրեթե պատրաստ է և կներկայացվի երկու շաբաթից։

Միգրացիոն օրենսդրությունը խախտողների ռեեստրն արդեն գործում է և ապացուցել է իր արդյունավետությունը»,-նշել է Մեդվեդևը՝ միաժամանակ ընդգծելով, որ ռեեստրում անձանց ներառելու հարցում անհրաժեշտ է ողջամիտ մոտեցում ցուցաբերել, որպեսզի այն չխոչընդոտի օրինապահ օտարերկրացիների ներգրավմանը.

«Անհրաժեշտ է նաև մեխանիզմ մշակել միգրացիոն ոլորտում աննշան խախտումներ կատարած անձանց կարգավիճակի օրինականացման համար»։