|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
ՀՀ վարչապետ Կ. Կարապետյանի հանձնարարությամբ ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ, որը պետք է ուսումնասիրի կարկտի դեմ պայքարի միջազգային առաջադեմ փորձը, ներկայացնի առաջարկներ դրա արդյունավետ տարբերակները Հայաստանում ներդնելու համար և մշակի նշված ոլորտի զարգացման նոր հայեցակարգ:
ՀՀ ԱԻ նախարարությունում տեղի ունեցավ միջգերատեսչական աշխատանքային խմբի առաջին նիստը` ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանի և ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանի գլխավորությամբ: Աշխատանքային խմբում ընդգրկված են ներկայացուցիչներ ՀՀ արտակարգ իրավիճակների, գյուղատնտեսության, բնապահպանության, տարածքային կառավարման և զարգացման նախարարություններից:
Նիստի ընթացքում քննարկվեցին հակակարկտային կայանքների տեղադրման արդյունավետ վայրեր ընտրելու խնդիրը, հակակարկտային ցանցեր կիրառելու տարբերակը, ապահովագրական ընկերությունների ներգրավման, առկա կայանների արդիականացման և այլ հարցեր: Մասնավորապես՝ պայմանավորվածություն ձեռքբերվեց հայտարարել միջազգային կազմակերպությունների կողմից կարկուտի դեմ պայքարի առավել արդյունավետ մեթոդների ուսումնասիրության և մշակման մրցույթ, միջոցառումներն իրականացնել ամենասեղմ ժամկետներում: