կարևոր
472 դիտում, 1 ժամ առաջ - 2026-10-22 22:26
Աշխարհ

Տիբեթում 7,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

Տիբեթում 7,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

Չինաստանի արևմուտքում՝ Տիբեթի ինքնավար շրջանում, 7,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնել է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։

Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Նագչու շրջանից մոտ 200 կմ հյուսիս-արևելք։ Շրջանում բնակվում է շուրջ 30 հազար մարդ։ Երկրաշարժի օջախը գտնվել է 35 կմ խորության վրա։

Տուժածների և ավերածությունների մասին տեղեկություններ դեռ չեն հաղորդվել։