կարևոր
322 դիտում, 55 րոպե առաջ - 2026-10-22 21:13
Աշխարհ

Թե՛ Ռուսաստանը, և թե՛ Ուկրաինան համաձայն են նստել բանակցությունների սեղանի շուրջ․ Վենս

Թե՛ Ռուսաստանը, և թե՛ Ուկրաինան համաձայն են նստել բանակցությունների սեղանի շուրջ․ Վենս

Թե՛ Ռուսաստանը, և թե՛ Ուկրաինան համաձայն են նստել բանակցությունների սեղանի շուրջ։ Այս մասին լրագրողներին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։

«ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆին հաջողվել է աշխուժացնել բանակցային գործընթացը։

Ուիթքոֆը լավատեսորեն է գնահատում Ուկրաինայի և Ռուսաստանի հետ բանակցությունների արդյունքները։

Կարծում եմ՝ երկու երկրներն էլ համաձայնել են նստել բանակցությունների սեղանի շուրջ»,- ընդգծել է Վենսը։