|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Հարգելի հայրենակիցներ,
Հայաստանի Հանրապետությունում գործող քաղաքական ուժեր, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, ուսանողներ, փողոցներ և հրապարակներ դուրս եկած, ինչպես նաև պետական ու մասնավոր հիմնարկների աշխատասենյակներում աշխատող հայ ժողովրդի որդիներ և դուստրեր.
Ձեզ են դիմում աշխարհի ամենամարդասիրական մասնագիտության ներկայացուցիչները` բժիշկները, առողջապահական ողջ հանրությունը`
«Ի շահ մեր ժողովրդի`
հորդորում ենք քաղաքական և քաղաքացիական բոլոր կողմերին կանխատեսել իրենց քայլերի և որոշումների հնարավոր հետևանքները` նկատի ունենալով մեր հայրենակիցների առողջությունը վտանգելու անթույլատրելիությունը։
Պայքարենք լիակատար ժողովրդավարական պետություն, ազատ մարդկանց երջանիկ հասարակություն կառուցելու համար` որպես գերագույն արժեք վերաբերվելով մարդու կյանքին և առողջությանը։
Կոչ ենք անում ժամ առաջ նստել բանակցությունների սեղանին և բոլոր հարցերը լուծել երկխոսության միջոցով։
Անկախ քաղաքական նախապատվությունից` մենք հոգում ենք ցանկացած հայորդու առողջության մասին և նույն վերաբերմունքը պահանջում քաղաքական և քաղաքացիական ողջ հանրությունից»:
ՀՀ առողջապահության նախարարություն