|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարևոր է համարել Ժնևում մեկնարկող բանակցությունները ԱՄՆ-ի, ՌԴ-ի և Ուկրաինայի ներկայացուցիչների միջև։ Այս մասին նա ասել է նախագահական ինքնաթիռում լրագրողների հետ զրույցում, որի տեսանյութը տարածել է Սպիտակ տունը։
«Ուկրաինան լավ կանի, որ արագ նստի բանակցությունների սեղանի շուրջ։ Այսքանը կասեմ ձեզ», - ասել է Թրամփը։
Այն հարցին, թե ինչ է ակնկալում ԱՄՆ նախագահն առաջիկա բանակցություններից, նա ասել է, որ կարևոր բանակցություններ են սպասվում, և դրանք «շատ հեշտ» կլինեն։
Ժնևում փետրվարի 17-ին մեկնարկում է ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման շուրջ ՌԴ-ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունների երրորդ փուլը։
Եռակողմ բանակցությունների առաջին փուլը տեղի է ունեցել հունվարի 23-24-ին՝ Աբու Դաբիում, երկրորդը՝ փետրվարի 4-5-ին՝ նույնպես ԱՄԷ մայրաքաղաքում։