կարևոր
583 դիտում, 1 ժամ առաջ - 2026-10-22 20:57
Աշխարհ

ԱՄՆ-ն Իրանին մեղադրել է նավթի գներն արհեստականորեն բարձրացնելու փորձերի մեջ

ԱՄՆ-ն Իրանին մեղադրել է նավթի գներն արհեստականորեն բարձրացնելու փորձերի մեջ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեղադրել է Իրանին՝ ԱՄՆ-ում միջանկյալ ընտրությունների նախաշեմին նավթի գներն արհեստականորեն բարձրացնելու փորձերի մեջ։

«Նրանք նույնիսկ միջադեպեր են հորինում, պայթյուններ հրահրում և այլ ստոր գործողություններ իրականացնում, քանի որ այժմ Հորմուզի նեղուցով ավելի շատ նավթ է անցնում, քան նույնիսկ հակամարտության սկսվելուց առաջ»,- հայտարարել է Թրամփը։

Հիշեցնենք՝ ԱՄՆ-ն և Իսրայելը Իրանի դեմ պատերազմ են սկսել փետրվարի 28-ին, երբ հարվածել են Իրանի տարածքում գտնվող օբյեկտներին, ինչին իրանական կողմը պատասխանել է պատասխան հարվածներով։ 

Հունիսի կեսերին Թեհրանն ու Վաշինգտոնը ստորագրել են ռազմական գործողությունների դադարեցման մասին հուշագիր, սակայն ավելի ուշ փոխադարձ հարվածները կրկին սկսվեցին։

ԱՄՆ, Իսրայել-Իրան հակամարտությունը մնում է չկարգավորված։

Հորմուզի նեղուցի պարբերաբար փակ լինելու պատճառով նավթի գներն անընդհատ տատնվում են։