կարևոր
685 դիտում, 1 ժամ առաջ - 2026-10-22 23:18
Քաղաքական

Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն Սարգսյան

Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն Սարգսյան

Թրամփն այսօր սոցիալական ցանցում հայտարարել է, որ Իրանը ամեն ինչ անում է՝ ԱՄՆ-ում վառելիքի գները բարձրացնելու համար՝ միջանկյալ ընտրություններին ընդառաջ: Այս մասին գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։

«Այս մասին ես գրել էի դեռ երկու օր առաջ՝ ընդգծելով, որ վառելիքի գների աճը Թրամփի համար շատ լուրջ խնդիր է դառնալու, հատկապես այն դեպքում, երբ Սենատի մի շարք կարևորագույն մրցավազքերում պայքարը չափազանց թեժ է ընթանում: Կարծում եմ՝ Ներկայացուցիչների պալատում հանրապետականները կպարտվեն, իսկ Սենատում մեծ դժվարությամբ կկարողանան պահպանել մեծամասնությունը՝ ընդամենը մեկ-երկու ձայնի առավելությամբ։

Չնայած, նույնիսկ 50/50 հավասարության դեպքում հանրապետականները կկարողանան պահպանել վերահսկողությունը Սենատի նկատմամբ, քանի որ փոխնախագահի ձայնը վճռորոշ կլինի ցանկացած քվեարկության դեպքում։ Վառելիքի ռեկորդային բարձր գները, հետևաբար, կարող են դառնալ միջանկյալ ընտրությունների առանցքային քաղաքական գործոններից մեկը, և դա հասկանում են թե՛ Վաշինգտոնում, թե՛ Թեհրանում։

Գալով իմ նախկին գրառմանը՝ իհարկե, չեմ բացառում ռազմական գործողությունների մեկնարկը ցանկացած պահի։ Սակայն այս պահին դա հազիվ թե օգնի Թրամփին, մինչդեռ կարող է առավել ձեռնտու լինել Նեթանյահուին՝ թե՛ ներքաղաքական, թե՛ արտաքին քաղաքական գործընթացներով պայմանավորված։ Իսկ այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել»,-գրել է նա։