|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը այսօր հեռախոսազրույց են ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ. հայտնում է Россия Сегодня-ն:
Նրանք ընդգծել են երեկ Բեռլինում կայացած` Գերմանիայի, Ֆրանսիայի, Ուկրաինայի և Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման ընթացքում ձեռք բերված համաձայնության իրականացման կարևորությունը: ԱԳՆ ղեկավարները համաձայնություն են ձեռք բերել Ուկրաինայի արևելքում իրավիճակի կայունացմանն ուղղված միջոցառումների փաթեթի շուրջ:
Մերկելը և Օլանդը նաև կոչ են արել Պուտինին` ստիպել աշխարհազորայիններին բանակցությունների սեղանի շուրջ նստել:
Մոտակա ժամերին կկայանա ղեկավարների՝ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ հեռախոսազրույցը: