Միասին կարող ենք
կարևոր
1591 դիտում, 1 ժամ առաջ - 2026-06-08 13:12
Քաղաքական

ՔՊ-ի դեմ բողոքները մնացել են անպատասխան․ ԱՊՀ դիտորդ

ՔՊ-ի դեմ բողոքները մնացել են անպատասխան․ ԱՊՀ դիտորդ

ՀՀ ընդդիմադիր դաշինքների և կուսակցությունների ներկայացուցիչները հայտնել են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության դեմ իրենց բոլոր բողոքներն ու հայցերը մնացել են անպատասխան։ Այս մասին հետընտրական ասուլիսի ժամանակ հայտարարեց ռուս սենատոր Ալեքսանդր Սավինը, որը ՀՀ խորհրդարանական ընտրություններում ԱՊՀ դիտորդական առաքելության անդամ է:

«Մենք աշխատանքի ընթացքում հանդիպել ենք ընտրություններին մասնակցող բոլոր առաջատար քաղաքական ուժերին։ Բոլոր կուսակցություններն ասում են, որ բոլոր հայցերը, որոնք իրենք ներկայացրել են իշխանության կուսակցության խախտումների վերաբերյալ, մինչ օրս ոչ մի պատասխան չեն ստացել», - ասել է Սավինը։