|
Փոխարժեքներ
23 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.08 |
| EUR | ⚊ | € 443.26 |
| RUB | ⚊ | ₽ 4.9886 |
| GBP | ⚊ | £ 509.71 |
| GEL | ⚊ | ₾ 140.82 |
Միասեռ ամուսնությունների 200 հակառակորդ այս գիշեր Փարիզում` Ելիսեյան պալատի մոտ, հերթական բողոքի ակցիան են կազմակերպել, որը համաձայնեցված չի եղել իշխանությունների հետ:
Նախագահական պալատը հսկող ոստիկանները եւ նրանց օգնության եկած ուժերը ցրել են ակցիայի մասնակիցներին: 4 մարդ ձերբակալվել է. տեղեկացնում է РИА Новости-ն:
Օրենքը, որը թույլ է տալիս միասեռականներին օրինական ամուսնություն գրանցելկեւ երեխաներ որդեգրել, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Հոլանդը ստորագրել է մայիսի 18-ին: Այդ օրենքի դեմ բողոքում են բազմաթիվ ֆրանսիացիներ, ըստ ակցիաների կազմակերպիչների` բողոքի միջոցառումներին մասնակցել է 1 միլիոնից ավելի մարդ: