|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Այսօր` լրագրողների հետ հանդիպման ժամանակ, Վենետիկի հանձնաժողովի անդամները պատասխանեցին այն հարցին, թե արդյո՞ք հանձնաժողովը կոնսենսուսի է եկել սահմանադրության փոփոխությունների նախագծի 34-րդ եւ 15-րդ հոդվածների վերաբերյալ, որոնք չպետք է ընկալվեն որպես միասեռ ամուսնությունների արգելք: Վենետիկի հանձնաժողովի անդամ Քրիստոֆ Գրաբենվարտերը պատասխանեց. «Մեր մեկնաբանությունը ուղղված չի եղել ընտանիքի պաշտպանության կամ ամուսնության իրավունքների սահմանափակմանը: Ըստ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` նույնասեռ ամուսնությունները պետք է թույլատրվեն: Դա է եվրոպական ստանդարտը: Այս շրջանակներում պետք է մեր առաջարկությունը դիտարկել»: