|
Փոխարժեքներ
24 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Սան Ֆրանցիսկոյի դաշնային վերաքննիչ դատարանը հունիսի 28-ին հանել է Կալիֆոռնիայում միասեռ ամուսնությունների գրանցման արգելքը. հայտնում է France-Presse-ը:
Որոշումն ուժի մեջ է մտել ընդունման պահից: Արգելքը հանելուց մեկ ժամ անց Քրիստին Պերի և Սանդրա Սթիեր զույգը շտապել է գրանցել իր ամուսնությունը:
Միասեռ ամուսնությունների գրանցման վերականգնումը կապված է ԱՄՆ Գերագույն դատարանի` հունիսի 26-ին կայացած որոշման հետ, համաձայն որի` 2008-ին ընդունված դաշնային օրենքի դրույթը, որը ամուսնությունը սահմանում է որպես կնոջ ու տղամարդու միություն, ոչ սահմանադրական է ճանաչվել: