|
Փոխարժեքներ
08 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.53 |
| EUR | ⚊ | € 424.73 |
| RUB | ⚊ | ₽ 5.0215 |
| GBP | ⚊ | £ 491.66 |
| GEL | ⚊ | ₾ 138.51 |
Հանրային գործիչ Նաիրի Հոխիկյանը գրում է․
«Եղբորս վրա ՔՊ-ականների խուլիգանական հարձակման և նրանց հովանավորների մասին․
Հունիսի 7-ի կեղծված ընտրությունների ժամանակ եղբայրս ընդդիմության կողմից վստահված անձ էր Մարտունու Լիճք գյուղի 21/7 տեղամասում։ Քվեարկության ժամանակ նկատում է ՔՊ-ի ներկայացուցիչների կողմից օրինախախտում, ինչն էլ արձանագրում է։
Րոպեներ անց երբ դուրս է գալիս տեղամասից՝ խանութ գնալու, եղբորս մոտենում է Մարտունու հիվանդանոցի վիրաբույժ, ՔՊ-ական Սիրակ Սիրականյանը և հաշիվ պահանջում ապօրինության արձանագրման համար, այդ պահին թիկունքի կողմից հանկարծ վազելով մոտենում է Լիճքի վարչական ղեկավար, ՔՊ-ական մեկ այլ Սիրակ Սիրականյան ու սկսում անսպասելի հարվածել եղբորս, ով վայր է ընկնում։
Մի քանի ՔՊ-ական խուլիգաններով հարվածներ են հասցնում եղբորս և փախչում այդ վայրից։ Խուլիգաններն էլ լավ են իմացել՝ եթե եղբայրս տեսներ այդ հարձակումը, ապա այդ հարձակվողներից ոչ ոք չէր էլ հասցնի փախչել, տեղում պատիժը կստանային։ Խուլիգանները փախել են՝ լավ իմանալով, որ եղբորս ընկերները կարող են այդ պահին օգնության հասնել եղբորս։
Բայց թիկունքից հարձակվելը ՔՊ-ականներին բնորոշ վարքագիծ է։
Նշված երկու Սիրակները Լիճք գյուղից են։ Չեմ ուզում նրանց բնորոշ բառեր ասել, որովհետև բոլորին էլ պարզ է, թե ինչ տեսակի մարդիկ են։ Ի վերջո, այդ երկուսը այդքան արժանիք չունեն, որ ես կամ եղբայրս նրանց նկատմամբ որևէ վերաբերմունք ունենանք։ Սակայն պարզ է մեկ այլ բան, որ այս երկուսն էլ ՏԿԵՆ նախկին նախարար Գնել Սանոսյանի մտերիմներն են, այլ կերպ ասած՝ այդ երկու Սիրակները նույնիսկ հաց չեն ուտում առանց Գնելի տեղյակ լինելու։
Ցավով պիտի ասեմ, որ Գնելը իմ ազգականն է՝ իմ քեռորդին։ Միասին մեծացել ենք, եղբոր նման ենք եղել, բայց մեր ընտանիքը 2021-ին մերժեց բոլոր այն մարդկանց, որոնք ուրացան Արցախն ու հայրենիքը, իսկ Գնել Սանոսյանը այդ ժամանակվանից ՔՊ-ի կարկառուն ներկայացուցիչներից էր։
Մեր ընտանիքը 2021-ից խզել է բոլոր կապերը Գնել Սանոսյանի ընտանիքի հետ, իսկ ես լռել եմ Գնելի հետ իմ ազգակցական կապի մասին, որովհետև դա իմ ամոթն է։ Լռել եմ, որ մարդիկ իմ ներկայությամբ Գնելին ուղղված չհայհոյեն, իսկ երբ հայհոյել են, խնդրել եմ չանել դա, որովհետև արյունը ջուր չի դառնում։
Ցավոք, Գնել Սանոսյանի արյունը ջուր է դարձել։
Ֆիքսում ենք այս փաստը, անցնում ենք առաջ ու պլանավորում մեր օրինական գործողությունները ինչպես Սիրակների, այնպես էլ նրանց հովանավոր տերերի նկատմամբ»։