|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Իրաքի ազդեցիկ կրոնական գործիչ Մուքթադա աս Սադրը զգուշացնում է Իրաքին՝ չմտնել Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտության մեջ. ըստ yerkir.am-ի՝ այդ մասին նա այսօր՝ դեկտեմբերի 30-ին, գրել է իր թվիթերյան էջում:
«Մեզ հարկավոր են լուրջ միջոցառումներ բարձրաստիճան պաշտոնյաների կողմից, որպեսզի Իրաքին հետ պահենք դաժան պատերազմից, որը միայն ոչնչացում կբերի»,- ընդգծել է նա:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 29-ին ԱՄՆ օդուժը հարվածներ է հասցրել Իրաքում և Սիրիայում «Քաթաիբ Հըզբոլլա» խմբավորման օբյեկտներին: Նշված կազմակերպության անդամները պայքար էին մղում ԻՊ-ի դեմ: