|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցումը կարող է հանգեցնել աղետալի հետևանքների: Այդ մասին նա ասել է Коммерсантъ ФМ-ին տված հարցազրույցում. հայտնում է ТАСС-ը:
«Դա կարող է հրահրել սարսափելի հակամարտություն, հասկանալի չէ`ինչո՞ւ է դա հարկավոր»,- ասել է նա:
Վարչապետը նաև նշել է, որ Վրաստանի և Հարավային Օսիայի միջև 2008 թվականին տեղի ունեցած զինված հակամարտությունը կարելի էր կանխել:
«Որևէ բան անխուսափելի չի եղել»,-նշել է նա: