Միասին կարող ենք
կարևոր
1915 դիտում, 1 ժամ առաջ - 2026-06-08 21:25
Քաղաքական

ԿԸՀ-ն պատրաստվում է վերահաշվարկների գործընթացին. Վահագն Հովակիմյան

ԿԸՀ-ն պատրաստվում է վերահաշվարկների գործընթացին. Վահագն Հովակիմյան

Ընտրությունների ընթացքում այնպիսի ընտրախախտումներ չեն արձանագրվել, որոնք կարող էին էական ազդեցություն ունենալ արդյունքների վրա։ Այս մասին հայտարարել է ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը։

«Ես կողմնակից եմ, որ բոլոր այն տեղամասերում, որոնց վերաբերյալ թեկուզ նվազագույն կասկածներ կան, իրականացվի վերահաշվարկ։ Մենք շատ նուրբ սահմանի վրա ենք․ քաղաքական ուժերից մեկի՝ անցողիկ շեմը հաղթահարելը կարող է որոշվել ընդամենը մի քանի ձայնով։ Այդ պատճառով մեզ անհրաժեշտ է ունենալ հնարավորինս ճշգրիտ պատկեր։ Արդեն սկսվել են վերահաշվարկների կազմակերպման նախապատրաստական աշխատանքները»,- հունիսի 8-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Հովակիմյանը։

ԿԸՀ նախնական տվյալներով՝ քվեների բաշխումը հետևյալն է․

«Քաղաքացիական պայմանագիր»՝ 49,825%
«Ուժեղ Հայաստան»՝ 23,281%
«Հայաստան» դաշինք՝ 9,934%
«Բարգավաճ Հայաստան»՝ 3,996%

Այս արդյունքներով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը չի հաղթահարում 4 տոկոսի անցողիկ շեմը և չի մասնակցում մանդատների բաշխմանը։ Սակայն կուսակցության արդյունքը շեմին շատ մոտ է, և վերահաշվարկներից հետո 4 տոկոսի հասնելու դեպքում այն կարող է մասնակցել մանդատների բաշխմանը և ներկայացված լինել Ազգային ժողովում։

Հիշեցնենք՝ ԲՀԿ նախընտրական շտաբը դիմել է վերահաշվարկի համար. քվեների հաշվարկի ընթացքում ԿԸՀ կայքում արտացոլվում էր մեկ թիվ, իսկ յուրաքանչյուր հաջորդ թարմացման հետ հայտնվում էր այլ թիվ, ընդ որում՝ նվազած։