|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանից հետաքրքրվեց, թե արդյո՞ք զինծառայողների ցուցակները կազմելու հարցում ԿԸՀ-ն մասնակցություն ունի, թե՞ գործընթացն ամբողջապես ՊՆ-ի տիրույթում է: Տիգրան Մուկուչյանն ընդգծեց, որ ցուցակների տրամադրում ԿԸՀ-ին նախատեսված չէ:
Արձագանքելով Մուկուչյանին՝ պատգամավորը նշեց. «Փաստորեն, ԿԸՀ-ն զինծառայողների մասին տվյալներ չի ունենում մինչև քվեարկության պահը, և հարցը ՊՆ-ի տիրույթում է։ Հետևաբար, ենթադրվում էր, որ ՊՆ-ի ներկայացուցիչը պետք է ներկա լիներ ՍԴ-ում համապատասխան հարցի քննարկմանը, ներկա է՞ր, թե՞ ոչ»,- փորձեց պարզել Արեգնազ Մանուկյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: