Միասին կարող ենք
կարևոր
811 դիտում, 1 ժամ առաջ - 2026-06-07 15:52
Քաղաքական

Ահազանգ․ կենդանի մարդուն մահացած են հաշվառել և հանել գրանցումից

Ահազանգ․ կենդանի մարդուն մահացած են հաշվառել և հանել գրանցումից

Քաղաքացին ահազանգում է, որ իր մայրիկը ողջ է, սակայն նշված է, որ մահացել է և չեն թողել մասնակցի ընտրության։

«Խնդրում եմ տարածել

Ուզում եմ հասկանամ նորմա՞լ ա, որ մամաս ողջ ու առողջ ա, բայց անունը դրել են՝ մայիսի 2-ին մահացել ա, ու չեն թողել ընտրության մտնի։

Ընտրատեղամասից ուղարկել են անձնագրային, որ խնդիրը հասկանանք։ Անձնագրայինում ստուգել են ու ասել են․ «Կներեք, իհարկե, բայց գրանցումից հանված եք, որովհետև 02.05.2026-ին մահացած եք գրանցվել»։

Առանց մահվան վկայականի, առանց որևէ բանի՝ անձնագրայինում ներկայացվել ա, որ մարդը մահացել ա, ու չեն թողել ընտրության մտնի։

Իրավաբանի հետ խոսում եմ, ասում ա՝ պետք ա նույն պահին տեղեկանք տային ձեզ, որ կարողանայիք ընտրության գնայիք, այնինչ անձնագրայինում ասել են՝ դիմում լրացրեք ու սպասեք զանգի։

Կներեք էլի, նորմա՞լ ա»։