կարևոր
6760 դիտում, 1 ժամ առաջ - 2025-11-15 18:33
Հասարակություն

Ընտրախախտումներ չկա՞ն․ բա մեր տանը հավելյալ 9 հոգու ո՞ւմ եք հաշվառել․ Հարություն Խաչիկյան

Ընտրախախտումներ չկա՞ն․ բա մեր տանը հավելյալ 9 հոգու ո՞ւմ եք հաշվառել․ Հարություն Խաչիկյան

Շատ էինք ահազանգեր ստանում, որ ուրացողների դաշինքի իշխանության կազմած ընտրացուցակներում լիքը շեղումներ կան, բայց որ էս խելքի տոպրակները կբռնեին ու ընդդիմադիր ավագանու թեկնածուի տան հասցեում օտար մարդկանց կհաշվառեին, այ դա արդեն նոււյնիսկ ամենազավեշտալի երազում չէինք կարող պատկերացնել, գրում է Հարություն Խաչիկյանը։

«Այսօր որոշեցի ստուգել ընտրական ցուցակները ու ինչ հայտնաբերեմ․ իմ հասցեում՝ Վաղարշապատի Սպարապետ Վ.Սարգսյան 65Ա տանը հաշվառված են հավելյալ 9 անձինք։ Նշեմ, որ նրանք որևէ կապ չունեն տվյալ հասցեի հետ և թերևս եկել ու մեր տանն են հաշվառվել ժողովրդավարության բաստիոնից։

Հարգելի՛ վաղարշապատցիներ, հորդորում եմ, որ դուք էլ ուսումնասիրեք՝ ձեր հասցեներում օդից, գետնի տակից, Երևանից, հարևան երկրներից կամ մեկ այլ տեղից որևէ այլ անձանց սրանք հո չե՞ն բերել ու հաշվառել։ Իսկ նման խախտումներ հայտնաբերելու դեպքում տեղյակ պահել «Մայր Հայաստանի» շտաբին։

Հա, ի դեպ, էս ուրացողներին ասեմ, որ ինչքան էլ ձեզ պատառոտեք, պատեպատ տաք, մեկ է՝ չի ստացվելու»։