|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Թուրքիայի Մալաթիա նահանգում տեղի ունեցած երկրաշարժից հետո փրկարարները կարողացել են փլատակների տակից դուրս բերել 32 մարդու, հայտնել է այդ երկրի արտակարգ իրավիճակների վարչության (AFAD) ղեկավար Յունուս Սեզերը:
Երկուշաբթի 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, էպիկենտրոնը գտնվել է երկրի արեւելքում՝ Մալաթիայի նահանգի Յեշիլյուրթ քաղաքի շրջանում: Քաղաքում ապրում է առնվազն 340 հազար մարդ։
Ավելի վաղ Սեզերը հայտնել էր մեկ զոհի եւ 69 վիրավորի մասին։