Միասին կարող ենք
կարևոր
2206 դիտում, 1 ժամ առաջ - 2026-06-08 11:51
Իրավական

Ընտրություններն անցել են բավականին լուրջ ընտրախախտումներով․ կարծում եմ անհրաժեշտ է բողոքարկել արդյունքները․ Կոչուբաև

Ընտրություններն անցել են բավականին լուրջ ընտրախախտումներով․ կարծում եմ անհրաժեշտ է բողոքարկել արդյունքները․ Կոչուբաև

Կիրառական իմաստով ՔՊ-ն ձևավորում է կառավարություն և իրենց առաջադրած թեկնածուն կարող է ընտրվել վարչապետ։ ՔՊ-ն նախնական ունի 61 մանդատ, վարչապետի ընտրության համար անհրաժեշտ է 53 ձայն։ Այս մասին հայտնում է Ալեքսանդր Կոչուբաևը։

«ԱԺ-ում 105 պատգամավորի դեպքում քաղաքական և սահմանադրական շեմերը.
53 ձայն — պարզ մեծամասնություն

Բավարար է՝
• Վարչապետ ընտրելու համար,
• Կառավարության ծրագիր ընդունելու համար,
• Սովորական օրենքների և որոշումների մեծ մասի ընդունման համար,
63 ձայն (3/5) — սահմանադրական մեծամասնություն
Անհրաժեշտ է՝

• Սահմանադրական օրենքներ ընդունելու կամ փոփոխելու համար
• Հանրապետության նախագահ ընտրելու համար,
• Սահմանադրությամբ նախատեսված մի շարք բարձր պաշտոնյաների ընտրության համար,
70 ձայն (2/3) — որակյալ մեծամասնություն

Անհրաժեշտ է՝
• Սահմանադրությամբ նախատեսված առավել կարևոր որոշումների համար
• Սահմանադրական փոփոխությունների որոշ ընթացակարգերում
• Որոշ հատուկ սահմանադրական լիազորությունների իրականացման ժամանակ։
Բայց , ընտրությունները անցել են բավականին լուրջ ընտրախախտումներով, որոնք ստվերում են արդյունքները և կարծում եմ անհրաժեշտ է բողոքարկել դրա արդյունքները»։a