|
Փոխարժեքներ
07 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.54 |
| EUR | ⚊ | € 428.98 |
| RUB | ⚊ | ₽ 5.0046 |
| GBP | ⚊ | £ 496.57 |
| GEL | ⚊ | ₾ 138.38 |
Միջազգային կազմակերպությունների և դիտորդական առաքելություն իրականացնող տարբեր անձանց ուշադրությունն այս օրերին սևեռված է լինելու ընտրախախտումների արձանագրմանը, ինչի համատեքստում ես ցանկանում եմ հայտարարել, որ այս պահին ամենակոպիտ ընտրախախտումը դա արցախցիներին ակնհայտ ապօրինի ընտրական իրավունքի զրկելն է։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում հրապարակված տեսուղերձում ասել է արցախցի փաստաբան Ռոման Երիցյանը։
Նա նշեց, որ 2026 թվականի մայիսին կայացված դատական ակտերով դատարանը պարտավորեցրել էր միգրացիայի և քաղաքացիության ծառայությանը, արցախցիներին ներառել ընտրացուցակներում, նրանց տալով հունիսին կայանալիք ընտրություններին քվեարկելու հնարավորություն։
«Ներքին գործերի նախարարությունը, կատարելով հանցագործություն, չկատարելով օրինական ուժի մեջ մտած և անհապաղ կատարման ենթակա դատական ակտը, ներկայացրել է վերաքննիչ բողոք՝ անարգանք ցուցաբերելով դատական ակտերի նկատմամբ։ Իր հերթին Վերաքննիչ դատարանը բողոքները սովորական ընթացակարգով ընդունում է վարույթ և կայծակնային արագությամբ դարձնում քննարկման առարկա։
Ինչևէ, բեկանելով արդեն իսկ օրինական ուժի մեջ մտած դատական ակտը, նշված դատավորներն արձանագրում են, որ գործը ենթակա է քննության հենց վարչական դատարանին, այն ինչ որևէ ժամանակահատվածում և ընդհանրապես դատական պրակտիկայում նման նախադեպ երբևէ չի եղել,
Վարչական դատավարության օրենսգիրքը ներդրվելու պահից մինչև հիմա բոլոր ընտրացուցակներում ներառել պարտավորեցնելու պահանջների հետ կապված վեճերը նախկինում և մինչև 2026 թվականի հունիսի մեկը քննության առկա են դարձնում հենց քաղաքացիական դատարանի կողմից»,- պարզաբանեց փաստաբանը։