կարևոր
754 դիտում, 1 ժամ առաջ - 2026-11-26 21:38
Աշխարհ

Գերմանիան կարող է արգելել հրավառությունը Նոր տարվա գիշերը

Գերմանիան կարող է արգելել հրավառությունը Նոր տարվա գիշերը

Գերմանիայում ոստիկանների շուրջ 70%-ը կողմ է քաղաքացիների կողմից Նոր տարվա գիշերը հրավառության օգտագործման արգելքին։

Ինչպես հաղորդում է «Zei»t թերթը, իրավապահ մարմինների արհմիության կողմից անցկացված հարցումը ցույց է տվել, որ ոստիկանների 69%-ը կողմ է հրավառության օգտագործման արգելքին։

Հարցմանը մասնակցել է 9000 ոստիկան։ Նրանց երկու երրորդը նշել է, որ մասնավոր անձանց կողմից հրավառությունը բարդացնում է իրավապահ մարմինների աշխատանքը։ Անցյալ Նոր տարվա գիշերը ծառայության մեջ գտնվող ոստիկանների կեսից ավելին հրավառության պատճառով առնվազն մեկ վտանգավոր իրավիճակ է ունեցել։

Գրեթե 200 ոստիկան հայտնել է հրավառությունից վիրավորվելու մասին։