|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Հայաստանի օլիմպիական հավաքականի մեդալակիրները, ինչպես նաև հավաքականի մյուս անդամներն այսօր վերադարձան Երևան: «Զվարթնոց» օդանավակայանում հազարավոր մարդիկ էին հավաքվել` դիմավորելու օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանին և մյուս մեդալակիրներին ու հավաքականի մարզիկներին: Օդանավակայանի հարակից տարածքում տեղի ունեցավ շքեղ հրավառություն, որից հետո մեր հավաքականի անդամներն ավտոբուսով ուղևորվեցին Հանրապետության հրապարակ: