|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Այսօր Հայաստանի պատմության թանգարանում կբացվի միանգամից երեք ցուցահանդես՝ «Հայաստանի երեք հանրապետությունները. նվաճումները և խորհրդանիշները», «Հայաստանի Հանրապետության նամականիշներ», «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հուշադրամները»: Երեքն էլ նվիրված են ՀՀ անկախության 20-ամյակին:
Այսօր կսկսվեն նաեւ այլ հոբելյանական միջոցառումներ: Տոնական միջոցառումների շրջանակներում նախատեսված են ցուցահանդեսներ, հուշ-երեկոներ, փառատոներ, գրական ցերեկույթներ ու երեկույթներ և այլն:
ՀՀ անկախության 20-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում բացվելու են Մատենադարանի, օդանավակայանի նոր մասնաշենքերը, հեծանվահրապարակը: