|
Փոխարժեքներ
23 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Ալիևն է ու ադրբեջանական փալասը Արցախի Հանրապետության մայրաքաղաքի մարզադաշտում: Ոտքով, որին ուժ ու ամրություն հաղորդեցին 2018 թ.-ին Հայաստանի Հանրապետության իշխանությունը զավթածները, քոչվոր ցեղի առաջնորդը հարվածում է հայկականությանը, հայի արժանապատվությանը, լինելիությանը: Այս մասին գրում է Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։
«Այս հարվածը խորհուրդ ունի առ այն, որ խաղն ավարտված չէ, որ Ալիևը Հայաստանի իր եղբոր հետ շարունակելու է զավթել, հայրենազրկել, ոչնչացնել հային: Հրապարակի տոնական հրավառությունը վկա, մենք կվերանանք, եթե Հայաստանի Հանրապետությունը չղեկավարեն ազգային ուժերը:
Հ.Գ. Ողջ պատմության ընթացքում Արցախը դաժան փորձությունները հաղթահարել ու հայկական է մնացել: Արցախը հայաթափել հաջողվեց միայն Նիկոլ-Ալիև զույգին:
Հ.Հ.Գ. Ես իմ ընտրությունը 1988-ին եմ արել, և որևէ մեկը զորություն չունի փոխել այն: Իսկ հույսով սպասողները, Նիկոլից ու Աննայից վախեցողները, նրանց «սիրողներն ու հավատացողները», Նիկոլը պատասխան ունեն տալու երկրի վրա...երկնքում...»,- գրել է նա։