կարևոր
1498 դիտում, 15 ժամ առաջ - 2025-07-02 20:36
Աշխարհ Հասարակություն

Տոնական օր էր, որ նստեցիր աթոռին, տոնական օր է լինելու, երբ վռնդվես․ սփյուռքահայ բարերարը՝ Փաշինյանին

Տոնական օր էր, որ նստեցիր աթոռին, տոնական օր է լինելու, երբ վռնդվես․ սփյուռքահայ բարերարը՝ Փաշինյանին

«Նիկոլ Փաշինյանն իր զիգզագ հայտարարություններով ամբողջ աշխարհի հայերին զոմբիացրել է, նա ոչ թե վարչապետ է, այլ խաբեբա. նա անհամեստ է, անպատիվ ու աներես, երեսին թքես, կասի անձրև է գալիս»։ Այս մասին սոցցանցերում հրապարակած տեսանյութում ասում է սփյուռքահայ բարերար Վահե Կարապետյանը։

Սփյուռքահայ գործարարը տեսանյութում անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի՝ Թուրքիա կատարած այցին և այդ այցի շրջանակներում Ստամբուլի հայ համայնքի հետ ունեցած հանդիպման ժամանակ նրա արած հայտարարություններին.

«Ասաց՝ ես ինչպես կարող եմ պատասխանու լինել աշխարհի բոլոր հայերի համար։ Տեսեք՝ ինչպես է մոլորեցնում հանդիպման մասնակիցներին, նրանք էլ ծիծաղում են ու ծափահարում։ Մոլորեցնելու հատկություն ունի այդ մարդը։ Պարոն խելացի, հիմար, դավաճան վարչապետ, քեզ չենք ասում գնա աշխարհի հայերին ներկայացրու, ասում ենք պատասխանատում ես։ Տեղյա՞կ ես՝ ինչով ես պատասխանատու. դու ամբողջ աշխարհի հայերի առաջ պատասխանատու ես, որ մեր հայրենիքը չփչացնես։ Դա քո հայրենիքը չէ, բոլորիս հայրենիքն է»։

Վահե Կարապետյանն անդրադարձել է նաև վերջին շրջանում Նիկոլ Փաշինյանի կողմից եկեղեցու թիրախավորմանը։

«Ի՞նչ իրավունք ունես Վեհափառի ու եկեղեցու գործերի մեջ մտնելու։ Ասում է ՝ եկեղեցին քաղականության մեջ է մտնում։ Տո հիմար, դու խառնվեցիր եկեղեցու գործերին։ Եկեղեցին իրավունք ունի գնալ և հոգևորականների ժողովում արտահայտվել, որ քանդում եք ու ջարդում ամեն ինչը, մեր կրոնական հիմքերը»,–հավելեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։