|
Փոխարժեքներ
26 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.28 |
| EUR | ⚊ | € 395.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.3892 |
| GBP | ⚊ | £ 472.26 |
| GEL | ⚊ | ₾ 139.02 |
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել է Գերմանիայի արտգործնախարար Յոհան Վադեֆուլի՝ Հայաստանի Սահմանադրությունը փոխելու վերաբերյալ հայտարարությանը։
«Հայաստանի Սահմանադրության փոփոխության վերաբերյալ որոշումները պետք է կայացնի բացառապես հայ ժողովուրդը, իսկ դրսից չպետք է լինեն չպահանջված հուշումներ։ Նման որոշումները հայ ժողովուրդը պետք է ինքնուրույն կայացնի։ Այս հարցում դրսից չպետք է լինեն չպահանջված հուշումներ, առավել ևս՝ դա Գերմանիային չի վերաբերում»,- ճեպազրույցի ժամանակ նշել է Զախարովան՝ անդրադառնալով նաև Վադեֆուլի՝ Բաքու և Երևան կատարելիք այցից առաջ արած հայտարարություններին, թե Մոսկվան չպետք է խոչընդոտի Երևանի և Բաքվի՝ Եվրամիության հետ մերձեցմանը։
Զախարովայի խոսքով՝ Եվրամիությունը ձգտում է Ռուսաստանին դուրս մղել Հարավային Կովկասից և տարածաշրջանում լարվածության նոր օջախներ ստեղծել։