կարևոր
895 դիտում, 1 ժամ առաջ - 2026-09-01 20:56
Քաղաքական

Որքան շուտ Հայաստանը որոշում կայացնի ԵՄ-ին անդամակցելու հարցի վերաբերյալ, այնքան լավ․ Պուտինը՝ Փաշինյանին

Որքան շուտ Հայաստանը որոշում կայացնի ԵՄ-ին անդամակցելու հարցի վերաբերյալ, այնքան լավ․ Պուտինը՝ Փաշինյանին

Հայաստանի՝ ԵՄ-ին միանալու ձգտումը երկրի օրինական իրավունքն է, սակայն դա դժվարություններ է ստեղծում, այդ թվում՝ ԵԱՏՄ-ին անդամակցության պատճառով առաջացած դժվարությունները: Այս մասին Բիշքեկում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Որքան շուտ Հայաստանը որոշում կայացնի ԵՄ-ին միանալու հարցում, այնքան լավ։ Մոսկվան պետք է հասկանա, թե ինչպես զարգացնել հետագա հարաբերությունները: Մեկ այլ կազմակերպությանը միանալու ընթացակարգի մեկնարկի մասին օրենքի ընդունումը նշանակում է Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալու մասին հայտարարություն։

ԵԱՏՄ-ին անդամակցելուց ի վեր Հայաստանի ՀՆԱ-ն եռապատկվել է, իսկ միության երկրներ արտահանումը՝ տասնապատկվել։

Ռուսաստանը Հայաստանի հիմնական տնտեսական գործընկերն է։ 2026 թվականի սկզբից ի վեր երկրների միջև առևտրաշրջանառությունը կազմել է 2,5 միլիարդ դոլար։ Ռուսական ընկերությունները Հայաստանի բյուջեի խոշորագույն հարկատուներն են և ամրապնդում են երկրի էներգետիկ անվտանգությունը»,- նշել է Պուտինը՝ շեշտելով, որ Մոսկվան միշտ էլ կողմ է եղել Երևանի հետ բարեկամական և փոխշահավետ հարաբերությունների զարգացմանը։