|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Հոկտեմբերի 14-ին ընդառաջ ոտուձեռ ընկած իշխանությունը ներկայացրել է Աշխատանքային օրենսգրքում և «Հանրային ծառայության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու նախագծեր, որոնցով սահմանվում են աշխատողին աշխատանքի չթույլատրելու, գործատուի կողմից աշխատանքային պայմանագիրը լուծելու, հանրային պաշտոն զբաղեցնող անձին կամ հանրային ծառայողին աշխատանքի չթույլատրելու և լիազորությունների դադարեցման կամ զբաղեցրած պաշտոնից ազատելու հիմքերն այն դեպքերի համար, երբ աշխատողը կհրաժարվի պատվաստվել կամ ներկայացնել ՊՇՌ տեստի բացասական արդյունքը հավաստող տեղեկանք: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է իրավաբան Ռոբերտ Հայրաապետյանը:
«Հոկտեմբերի 14-ին ընդառաջ ոտուձեռ ընկած իշխանությունը ներկայացրել է Աշխատանքային օրենսգրքում և «Հանրային ծառայության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու նախագծեր, որոնցով սահմանվում են աշխատողին աշխատանքի չթույլատրելու, գործատուի կողմից աշխատանքային պայմանագիրը լուծելու, հանրային պաշտոն զբաղեցնող անձին կամ հանրային ծառայողին աշխատանքի չթույլատրելու և լիազորությունների դադարեցման կամ զբաղեցրած պաշտոնից ազատելու հիմքերն այն դեպքերի համար, երբ աշխատողը կհրաժարվի պատվաստվել կամ ներկայացնել ՊՇՌ տեստի բացասական արդյունքը հավաստող տեղեկանք:
Ամենազավեշտալին այն է, որ օրենքի փոփոխության հիմնավորման մեջ գրված է բացառապես COVID-19-ի վիճակագրությունը:
Այս առերևույթ հակաիրավական օրինագիծը ևս մեկ փաստ է, որը անուղղակի ճնշում է գործադրելու քաղաքացիների վրա պատվաստման հարցով և ծանրաբեռնելու է դատարանները հայցերով:
Հ.Գ. հույս ունեմ, որ ՍԴ-ն մոտ օրերս խելամիտ որոշում կընդունի»,- գրել է նա: