|
Փոխարժեքներ
16 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
«Հրապարակ» թերթը գրում է ․
ԱՄՆ պետդեպարտամենտը երեկ հաստատել է The Guardian-ի հրապարակած լուրը, ըստ որի` ԹՐԻՓՓ նախագծի իրականացման նպատակով ստեղծված հիմնադրամը ղեկավարելու է Կոնստանտին Սոկոլովը, որը «ՄՏՍ Հայաստան» ընկերության նոր սեփականատերերից է` չինացի Ժե Ժանգի հետ միասին, որոնք մասնագիտացել են ընկերություններ գնելու, վաճառելու, նման գործարքներ կնքելու հարցերում, ինչպես նաեւ՝ մեծ ընկերությունների հմուտ կառավարիչներ են: Սոկոլովը Դոնալդ Թրամփի վաղեմի սպոնսորներից է, մասնավորապես` 12 միլիոն դոլար ներդրում է կատարել Թրամփի նախընտրական կամպանիայի մեջ: Նա մի շարք ներդրումային ֆոնդերի հիմնադիր է, տարբեր ընկերություններում ղեկավար պաշտոններ է զբաղեցրել: Բայց ամենազավեշտալին այն է, որ նա 1975 թվականին է ծնվել, Սանկտ Պետերբուրգում, ազգությամբ հրեա է, 2024 թվականին հանդիպել է Նիկոլ Փաշինյանի հետ: