|
Փոխարժեքներ
06 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.14 |
| EUR | ⚊ | € 422.56 |
| RUB | ⚊ | ₽ 4.5041 |
| GBP | ⚊ | £ 493.12 |
| GEL | ⚊ | ₾ 139.73 |
Հունիսի 21-ին ԱՄՆ-ի և Իրանի միջև տեխնիկական բանակցություններ կանցկացվեն շվեյցարական Բյուրգենշտոկում։ Այս մասին հայտարարել է Պակիստանի ԱԳՆ-ն։
ԱՄՆ-Իրան բանակցությունները պետք է կայանային հունիսի 19-ին, բայց նույն օրը հայտարարվեց, որ հանդիպումը հետաձգվել է:
«Իսլամաբադի փոխըմբռնման հուշագրի ստորագրումից հետո Շվեյցարիայի Բյուրգենշտոկ քաղաքում 2026 թվականի հունիսի 21-ին տեղի կունենան տեխնիկական մակարդակի բանակցություններ: Քննարկմանը կմասնակցեն ԱՄՆ-ի և Իրանի ներկայացուցիչները, ինչպես նաև Պակիստանի և Կատարի միջնորդները», - ասվում է X սոցիալական ցանցում հրապարակված հաղորդագրությունում: