կարևոր
523 դիտում, 1 ժամ առաջ - 2026-09-11 12:10
Աշխարհ

Լիբանանը և Իսրայելը բանակցություններ կանցկացնեն Հռոմում

Լիբանանը և Իսրայելը բանակցություններ կանցկացնեն Հռոմում

Լիբանանի և Իսրայելի պատվիրակությունները սեպտեմբերի 15-16-ը Հռոմում կանցկացնեն բանակցությունների ութերորդ փուլը՝ նվիրված հակամարտության խաղաղ կարգավորմանը։ Այս մասին ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝  հայտնել է Al Jazeera հեռուստաալիքը՝ հղում անելով դիվանագիտական աղբյուրներին։

Աղբյուրի տեղեկություններով՝ կողմերը կքննարկեն հարավային շրջաններում նոր «փորձնական գոտիների» ստեղծումը, որոնք կգտնվեն Լիբանանի բանակի վերահսկողության ներքո։

Բանակցությունների նախորդ փուլը տեղի էր ունեցել օգոստոսի 4-6-ը։ Այն ընդհատվել էր Լիբանանի հարավում շիական «Հեզբոլլահ» կազմակերպության կողմից իրականացված զինված սադրանքի պատճառով։