|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Լիբանանի և Իսրայելի միջև զինադադար կարող է հայտարարվել 36 ժամվա ընթացքում, գրում է լիբանանյան An-Nahar թերթը՝ հղում անելով Լիբանանի խորհրդարանի իր աղբյուրին, փոխանցում է РИА Новости-ին։
«36 ժամվա ընթացքում հրադադար կհայտարարվի»,- նախօրեին գրել է հրատարակությունը X-ի իր էջում:
Իսրայելի պետական «Կան» հեռուստաընկերությունը, վկայակոչելով իսրայելցի անանուն պաշտոնյաներին, երկուշաբթի ավելի վաղ հայտնել էր, որ Լիբանանի հետ կարգավորման համաձայնագիրը կարող է ձեռք բերվել այս շաբաթվա ընթացքում:
Կիրակի երեկոյան վարչապետ Բենիամին Նեթանյահուն խորհրդակցություն է հրավիրել պաշտպանության նախարար Իսրայել Կացի և անվտանգության բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ քննարկելու հենց համաձայնագիրը, որին նպաստում է ամերիկյան կողմը։