|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Ադրբեջանի զինված ուժերը որոշել են դադարեցնել կրակը: Այս մասին տեղեկացնում է Haqqin.az-ը` հղում անելով Ադրբեջանի ՊՆ-ին: Ուշագրավ է, որ այս որոշումը Ադրբեջանի ՊՆ-ն պայմանավորել է միջազգային կառույցների կոչերը լսելու հետ եւ «երկրի խաղաղասիրական քաղաքականությամբ»:
Մինչդեռ ԼՂՀ ՊԲ-ն առավոտյան տեղեկատվություն էր տարածել, որ հակառակորդի եւս 2 տանկ է ոչնչացվել եւ հայկական զինուժը հետ է գրավել կարեւոր հենակետ:
Հ.Գ. Նշենք, որ դրանից հետո ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հայտարարեց, որ ադրբեջանական այս հայտարարությունը տեղեկատվական ծուղակ է, այն չի նշանակում միակողմանի հրադադար։