Միասին կարող ենք
կարևոր
961 դիտում, 1 ժամ առաջ - 2026-03-10 15:13
Աշխարհ

Թրամփը Պուտինին չի խնդրել դադարեցնել կրակը Ուկրաինայում. Պեսկով

Թրամփը Պուտինին չի խնդրել դադարեցնել կրակը Ուկրաինայում. Պեսկով

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեկվա հեռախոսազրույցի ընթացքում իր ռուսաստանցի գործընկեր Վլադիմիր Պուտինին չի խնդրել դադարեցնել կրակը Ուկրաինայում։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Ավելի վաղ Սպիտակ տան ղեկավարը ճեպազրույցի ժամանակ ասել էր, թե Պուտինին խնդրել է դադարեցնել հակամարտությունը Ուկրաինայում՝ ի պատասխան մերձավորարևելյան ճգնաժամի կարգավորմանն օգնելու վերջինիս պատրաստակամությանը։ Թրամփի խոսքով՝ ինքն ի պատասխան կոչ է արել դադարեցնել կրակը Ուկրաինայում։

Պեսկովը նաև հայտարարել է, որ Ուկրաինայում կրակի դադարեցման հետ կապված բոլոր ձևաչափերն արդեն բոլորին քաջ հայտնի են։ Միևնույն ժամանակ, Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունների նոր փուլի հստակ վայր և ժամկետներ դեռևս չկան։