|
Փոխարժեքներ
25 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.32 |
| EUR | ⚊ | € 437.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.6885 |
| GBP | ⚊ | £ 505.87 |
| GEL | ⚊ | ₾ 138.82 |
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը կոչ է արել անհապաղ դադարեցնել կրակը Գազայի հատվածում և ազատ արձակել պատանդներին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին Գուտերեշը հայտարարել է Պաղեստինի հարցով Կահիրեի խաղաղության գագաթնաժողովի ժամանակ։
«Կոչ եմ անում հրադադարի և պատանդների ազատ արձակման», - ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը:
Նա ընդգծել է, որ անհրաժեշտ է բոլոր ջանքերը գործադրել արյունահեղությունը դադարեցնելու և երկու պետությունների ստեղծման մասին որոշման հասնելու համար:
«Անհրաժեշտ է կիրառել միջազգային մարդասիրական իրավունքը և պաշտպանել Գազայի հատվածի քաղաքացիական բնակչությանը», - հայտարարել Է Գուտերեշը:
Նա կոչ է արել վերջ դնել խաղաղ բնակիչների, բնակելի տների և հիվանդանոցների վրա հարձակումներին:
«Գազայի հատվածում հումանիտար օգնությունը պետք է ապահովվի մշտապես»,- ընդգծել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը: