|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Բոլոր նրանք, ովքեր այցելելու են Բաքու՝ մասնակցելու COP29–ին, պետք է իրենց բարոյական պարտքը համարեն՝ կոչ անելու ապահովել բռնի տեղահանված անձանց վերադարձը Լեռնային Ղարաբաղ և ազատ արձակել պատանդներին։ Այս մասին ասաց Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Նատալի Լուազոն ԵԽ նիստում:
Նա հիշեցրեց, որ մեկ տարի առաջ Ադրբեջանն իրականացրել է ռազմական հարձակում Լեռնային Ղարաբաղի նկատմամբ և բռնի տեղահանել ավելի քան 100 000 անձանց՝ այս կերպ պատմության մեջ թողնելով 21-րդ դարի առաջին էթնիկ զտման հետքը։ Եվ մեկ տարի անց ոչ մեկ դեռևս հնարավորություն չունի վերադառնալու իր տուն։
«Ադրբեջանը շարունակում է պատանդ պահել նախորդ հակամարտության գերիներին, և նրանք ևս հնարավորություն չունեն վերադառնալու տուն։ Լեռնային Ղարաբաղի հոգևոր և մշակութային ժառանգությունը սպառնալիքի առջև է կանգնած, և բազում հուշակոթողներ արդեն իսկ ոչնչացվել են։ Ադրբեջանը չի ստորագրել խաղաղության համաձայնագիր Հայաստանի հետ և մի քանի շաբաթից հյուրընկալելու է «COP29» համաժողովը: Բոլոր նրանք, որոնք այցելելու են Բաքու, իրենց բարոյական պարտքը պետք է համարեն՝ կոչ անելու ապահովել վերադարձը Լեռնային Ղարաբաղ և ազատ արձակել պատանդներին», - ասաց Լուազոն։