|
Փոխարժեքներ
25 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.32 |
| EUR | ⚊ | € 437.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.6885 |
| GBP | ⚊ | £ 505.87 |
| GEL | ⚊ | ₾ 138.82 |
Եվրոպական խորհրդարանը կոչ է արել Ադրբեջանին ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին, հայտնում է «Ազատություն»-ը։
Կառույցում այսօր ընդունված բանաձևը նաև քննադատել է Ադրբեջանի գործող վարչակազմին՝ ազգային անվտանգության պաշտպանության քողի տակ ընդդիմախոսներին ճնշելու, լրագրողներին, խաղաղության պաշտպան ակտիվիստներին ու իրավապաշտպաններին ազատազրկելու համար։
«Բաքվի հետ հարաբերությունների հետագա առաջընթացը պետք է շաղկապվի այս ուղղությամբ կատարվելիք քայլերի հետ», – հայտարարել են Եվրախորհրդարանի պատգամավորները։
Փաստաթուղթը մատնանշում է հատկապես Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման վաղեմի կողմնակից, գիտնական Բահրուզ Սամեդովի և թալիշ հետազոտող Իքբալ Աբիլովի ձերբակալությունները՝ դրանք որակելով ապօրինի:
Եվրոպացի պատգամավորները փաստում են, որ նրանց դատավարությունը տեղի է ունեցել փակ դռների հետևում, խախտվել են արդար դատավարության չափանիշները և անմեղության կանխավարկածը։
Միակ ապացույցը, որը ներկայացվել է դատարանում, երիտասարդ գիտնականների կապերն են հայ գործընկերների հետ։ Նրանք դատապարտվել են 15-18 տարվա ազատազրկման՝ պետական դավաճանության մեղադրանքով։