|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Իսրայելի պաշտպանության բանակը գտնվում է Գազայի քաղաքի կենտրոնում և պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման։ Նման հայտարարություն է արել Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը․
«Եթե ՀԱՄԱՍ-ը հրաժարվի ազատ արձակել պատանդներին, ՑԱԽԱԼ-ը կրկին կուժեղացնի կրակը, քանի դեռ ՀԱՄԱՍ-ը չի ջախջախվել, և բոլոր պատանդներն ազատ չեն արձակվել: Դրանից հետո ՀԱՄԱՍ շարժումը զինաթափվելու է, Գազայի հատվածը ապառազմականացվելու է, իսկ ՑԱԽԱԼ – ը մնալու է Գազայի հատվածի վերահսկվող տարածքներում՝ Իսրայելի բնակչությանը պաշտպանելու նպատակով և միջոցներ է ձեռնարկելու ցանկացած սպառնալիքի դեմ»,- ասել է նա։