|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը դատապարտել է ռուսական բանակի հարձակումը Մարիուպոլի ծննդատան վրա։
«Դադարեցրե՛ք այս խելագարությունը, վերջ տվեք ցեղասպանությանը»,- ասել է գլխավոր քարտուղարը։
Գուտերեշը համապատասխան գրառում է կատարել Twitter սոցիալական ցանցում։ «Ուկրաինայի ժողովուրդը վճարում է պատերազմի գինը, որի հետ ինքը կապ չունի։ Ժամանակն է դադարեցնել այս խելագարությունը. դադարեցրեք ցեղասպանությունը»,- գրել է նա:
Հիշեցնենք, որ Արցախյան 44-օրյա պետերազմից օրերին, երբ իրական ցեղասպանություն էր իրականացվում արցախահայության հանդեպ, ինչպես նաև այսօր, երբ Ադրբեջանը փակել է Արցախ մտնող գազատարի հոսքը, անդադար կրակում է Արցախի գյուղերի և բնակիչների վրա, ՄԱԿ-ը ծպտուն չի հանում: