|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Իսրայելը և Լիբանանը այսօր՝ ապրիլի 16-ին, կանցկացնեն բանակցություններ, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
Լիբանանի պաշտոնյաները նշում են, որ Իսրայելի և «Հեզբոլլահի» միջև հրադադարը սպասվում է «շուտով», և այն կարող է ուժի մեջ մտնել այս շաբաթ, գրում է The Financial Times-ը։ Լիբանանում հնարավոր հրադադարի տևողությունը կարող է կախված լինել ԱՄՆ-ի և Իրանի միջև հրադադարի կայունությունից:
Ավելի վաղ Axios-ի լրագրող Բարակ Ռավիդը, հղում անելով երկու իսրայելցի պաշտոնյաների, հայտնել էր, որ Իսրայելի անվտանգության կաբինետի նիստը ավարտվել է առանց Լիբանանում հրադադարի վերաբերյալ որոշման ընդունման։