կարևոր
2686 դիտում, 8 ժամ առաջ - 2026-11-05 14:46
Հասարակություն

Խոնարհվում ենք մեր հերոսների, նրանց սխրանքի, պատմության առջև. Սեյրան Օհանյան

Խոնարհվում ենք մեր հերոսների, նրանց սխրանքի, պատմության առջև. Սեյրան Օհանյան

Արցախի հերոս, ՀՀ պաշտպանության նախկին նախարար, ՀՀ ԱԺ 8-րդ գումարման պատգամավոր Սեյրան Օհանյանն անդրադարձել է վեց տարի առաջ այս օրերին Շուշիի պաշտպանության համար մղվող մարտերին, որի ժամանակ զոհվել է իր մարտական ընկերը։ Օհանյանը տեսանյութ է հրապարակել և կից գրել․

«Կան օրեր, որոնց առջև ժամանակը անզոր է։ Հիշողությամբ վերադառնում ես այնտեղ, նորից վերապրում ամենը ու նորից խոնարհվում՝ մեր հերոսների, նրանց սխրանքի, պատմության առջև։

Վեց տարի առաջ Շուշիի մատույցներում, հայոց բերդաքաղաքի պաշտպանության համար մղվող ծանրագույն մարտերում հերոսին վայել քաջությամբ ընկավ իմ մարտական լավագույն ընկեր Վահե Սիրունյանը, իսկ Սերգեյ Հայրապետովը ծանր վիրավորվեց։

Հավերժ փառք այն քաջերին, ովքեր իրենց կյանքի, արյան գնով Արցախն ու Հայաստանն են պաշտպանել և պաշտպանում»։