կարևոր
799 դիտում, 1 ժամ առաջ - 2026-08-05 20:16
Տարածաշրջան Աշխարհ

Իրանի և Օմանի միջև համաձայնագիրը չի կարող երաշխավորել Հորմուզի նեղուցով նավագնացության անվտանգությունը․ Բաղայի

Իրանի և Օմանի միջև համաձայնագիրը չի կարող երաշխավորել Հորմուզի նեղուցով նավագնացության անվտանգությունը․ Բաղայի

Իրանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցով նավագնացության վերաբերյալ Օմանի հետ համատեղ հայտարարությունը գտնվում է պատրաստման վերջին փուլում։

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային հայտարարել է, որ երկու երկրների միջև բանակցությունները տևել են մոտ երկու ամիս։

«Առաջարկվող նավագնացության երթուղու աշխարհագրական կոորդինատները արդեն համաձայնեցված են, և եթե գործընթացը չխաթարվի երրորդ կողմերի կողմից, համատեղ հայտարարությունը շուտով պատրաստ կլինի։

Իրանի և Օմանի միջև համաձայնագիրն ինքնին չի կարող երաշխավորել Հորմուզի նեղուցով նավագնացության անվտանգությունը։Դրա փակմանը հանգեցրած պատճառները, այդ թվում՝ ԱՄՆ-ի ռազմածովային շրջափակումը և ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից շարունակվող սպառնալիքները, մնում են չլուծված։

Մենք այս շաբաթվա վերջում չենք պլանավորել ԱԳ նախարարի կամ խորհրդարանի նախագահի այցեր Պակիստան կամ Կատար։

Իհարկե, Պակիստանը և Կատարը շարունակում են լարվածությունը նվազեցնելու իրենց ջանքերը, և Իրանը նույնպես պահպանում է կապը նրանց հետ և փոխանակում է կարծիքներ»,-նշել է Բաղային։