|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Ոչ ոք հույս չունենա, թե սահմանային իրավիճակի սրումը կազդի մեր տնտեսության առաջընթացի վրա: Սպառնալիքներ, մարտահրավերներ կան` ներդրողների վրա ազդելու, սակայն մեր խնդիրն այդ սպառնալիքը չեզոքացնելն է: Այս մասին այսօր Նոր Հաճնում մի քանի լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը՝ անդրադառնալով ապրիլյան մարտական գործողություններին և դրանց հետևանքներին:
Նախարարը նշեց, որ պետք է ջանքեր գործադրեն թե’ ներդրումներ ներգրավելու, թե’ Հայաստանի առևտրաշրջանառությունը պատշաճ մակարդակով ապահովելու ուղղությամբ: «Առանց տնտեսական առաջընթացի, առանց երկրում համախմբվածության` մենք չենք կարող երկրի անվտանգությունը լիարժեք երաշխավորել, հետևաբար` մեր համախմբվածության բանալին մեր տնտեսական նախաձեռնություններն առաջ մղելու մեջ է»,- ասաց նա՝ նշելով, որ հաղթահարելու ենք բոլոր մարտհրավերներն ու ապահովելու բյուջեով նախատեսված տնտեսական աճ:
«Խնդրում եմ ներքին տարաձայնությունները մի կողմ թողնել, համախմբվել մեր նախաձեռնությունների, ներդրողներ ներգրավելու, Հայաստանի տնտեսության առաջընթաց ապահովելու շուրջ»,- ասաց Մինասյանը՝ վստահեցնելով, որ ապահովելու են բյուջեով նախատեսված տնտեսական աճը, և որի նախադրյալները ներկայումս կան: