|
Փոխարժեքներ
13 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.09 |
| EUR | ⚊ | € 442.04 |
| RUB | ⚊ | ₽ 4.7177 |
| GBP | ⚊ | £ 501.45 |
| GEL | ⚊ | ₾ 141.26 |
Եվրամիությունը նախկինի պես մտահոգված է, որ Լաչինի միջանցքով տեղաշարժի ազատության շարունակական խախտումներն ազդում են Լեռնային Ղարաբաղում մարդու իրավունքների, այդ թվում ՝ առողջապահության, կրթության և սնունդ ստանալու իրավունքների վրա: Այս մասին հայտարարություն է տարածել ԵՄ պաշտոնական կայքէջը։
«ԵՄ-ն կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին և բոլոր պատասխանատուներին երաշխավորել միջանցքով տեղաշարժվելու ազատությունն ու անվտանգությունը ՝ համաձայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության և պահպանել միջազգային դատարանի 2023 թվականի փետրվարի 22-ի որոշումը։ ԵՄ-ն Ադրբեջանին և Հայաստանին կոչ է անում շարունակել մասնակցել երկխոսությանը, այդ թվում ՝ երկրների ղեկավարների մակարդակով։ Մենք անհամբեր սպասում ենք Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի աջակցությամբ խաղաղ գործընթացի շարունակմանը»,- ասված է հայտարարության մեջ։