|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Իրանը Օմանը դիտարկում է որպես հնարավոր միջնորդ` ԱՄՆ-ի հետ միջուկային ծրագրի շուրջ անուղղակի բանակցություններ սկսելու դեպքում։ Ինչպես հայտնում է IRNA գործակալությունը, այս մասին հայտնել է ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային։
Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին ավելի վաղ հայտարարել էր, որ ներկա պահին Վաշինգտոնի հետ բանակցություններ չեն ընթանում, բայց Թեհրանը բաց է միջնորդավորված երկխոսության համար:
Հիշեցնենք՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կիրակի օրը սպառնացել է Իրանին ռմբակոծություններով և երկրորդական մաքսատուրքերով, եթե Թեհրանը համաձայնության չգա Վաշինգտոնի հետ իր միջուկային ծրագրի շուրջ։