|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Իլհամ Ալիևը մատնանշել է, որ Հարավային Կովկասում մարտահրավերներն ու խնդիրները լուծված չեն:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ հնարավոր է Վրաստանում Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման շուրջ երկկողմ և եռակողմ բանակցություններ անցկացնել:
Այս մասին նա հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ համատեղ ճեպազրույցի ժամանակ։
Նա շնորհակալություն է հայտնել Վրաստանի վարչապետին այս հարցում հարթակ տրամադրելու պատր
«Վրաստանը պատրաստ է, իսկ եթե իր համաձայնությունը տա նաև Հայաստանը, ապա մենք համապատասխան կառույցների աջակցությամբ անմիջապես կսկսենք երկկողմ և եռակողմ ձևաչափերով հանդիպումների անցկացումը»,– ասել է Ալիևը:
Ադրբեջանի ղեկավարը նշել է, որ Հարավային Կովկասում մարտահրավերներն ու խնդիրները դեռ մնում են չլուծված: Նա նշել է խաղաղության հաստատման կարևորությունը։
«Մենք պետք է ակտիվորեն աշխատենք Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի վրա։ Հուսով եմ, որ մենք կկարողանանք հասնել դրան և ստեղծել քաղաքական նորմալ իրավիճակ Հարավային Կովկասում, որի դեպքում համագործակցություն կհաստատվի երեք երկրների՝ Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի միջև»,– ասել է Ալիևը:
Նրա խոսքով՝ տարածաշրջանի երկրները կարող են զարգացնել փոխգործակցությունը հատկապես էներգետիկ ոլորտում, առևտրի, ներդրումների ուղղություններով։